MCFC Armenia : Գրանցում | Մուտք
English French German Spain Italian Russian Chinese Simplified

Շաբաթվա Կադրը

Շաբաթվա Կադրը

Օուեն Հարգրիվզը լքեց Մանչեսթեր Սիթին

6/10/12

Մանչեսթեր Սիթիի ղեկավարները նոր պայմանագիր չեն առաջարկել թիմի կիսապաշտպան Օուեն Հարգրիվզին: Ակումբը պաշտոնապես հայտարարել է 31-ամյա ֆուտբոլիստին հրաժեշտ տալու մասին:
2011/12 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը, ով կարիերայի հիմնական մասը տառապում է վնասվածքներից, Մանչեսթեր Սիթիի կազմում ընդամենը 4 հանդիպումների է մասնակցել:

Պատմություն

6/9/12

Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբի պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1879 թվականից, երբ Աննա Կոննելը` Սբ. Մարկ եկեղեցու քահանայի դուստրը, հիմնադրեց կրիկետի ակումբ Վեստ Գորտոնում: Սակայն, քանի որ ձմռանը կրիկետ խաղալը գրեթե անհնար էր, մեկ տարի անց որոշում ընդունվեց հիմնադրել նաև ֆուտբոլային ակումբ, որի անունը կնքեցին Սենտ-Մարկս: Նորաստեղծ թիմի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1880 թվականին Մաքսֆիլդ քաղաքի թիմերից մեկի դեմ:
Յոթ տարի անց ակումբը պրոֆեսիոնալ կարգավիճակ ձեռք բերեց և տեղափոխվեց նոր մարզադաշտ, որը գտնվում էր Հայդ-Րոուդում: Թիմի անվանումը ևս փոխվեց և դարձավ Արդվիկ ֆուտբոլային ակումբ:
Արդվիկ ֆուտբոլային ակումբը լայն տարածում ստացավ հատկապես 1891 թվականին, երբ 1-0 հաշվով կարողացավ հաղթանակ տանել Մանչեսթեր Նյութոն Հիթի նկատմամբ: Վերջինս հետագայում պետք է վերանվանվեր Մանչեսթեր Յունայթեդի` Մանչեսթեր Սիթիի գլխավոր հակառակորդ թիմի:
Մանչեսթեր Սիթին առաջին իր գավաթը վաստակեց 1904 թվականին` Անգլիայի գավաթի եզրափակիչում հաղթելով Բոլտոնին 1-0 հաշվով:
2003 թվականին Մանչեսթեր Սիթին տեղափոխվեց ավելի նորացված մարզադաշտ, որն անվանվեց Սիթի օֆ Մանչեսթեր Սթեդիում:
Ներկա դրությամբ Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչը իտալացի Ռոբերտո Մանչինին է, ով այդ պաշտոնում նշանակվել է 2009 թվականին:
2011/2012 թվականներին Մանչեսթեր Սիթին Պրեմիեր Լիգայի հաղթող ճանաչվեց` վերջին տուրում հաղթանակ տանելով Քուինս Պարկ Ռեյնջերսի նկատմամբ` 3-2:
Մանչեսթեր Սիթիի զինանշանը ստեղծվել է Մանչեսթեր քաղաքի  զինանշանի հիման վրա: Մանչեսթեր Սիթիի մարզաշապիկի գույներն են` սպիտակը և կապույտը:  

Սիլվան կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Սիթի»-ում

Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Սիլվայի գործակալ Խուլիո Լիորենտեն հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է շարունակել հանդես գալ իր ներկայիս ակումբի կազմում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի ղեկավարությունը:

Ալեքսանդր Կոլարովը կարող է հայտնվել Ինտերում

Անգլիական Մանչեսթեր Սիթիի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարող է հայտնվել Միլանի Ինտերում:
Կոլարովի տրանսֆերը գնահատվում է 12մլն դոլար:
Ակումբների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել ու քննարկել 26-ամյա սերբ խաղացողի հնարավոր տեղափոխությունը:

Մարիո Բալոտելլին անսպառ աղբյուր է

Մանչեսթեր Սիթիի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին լրագրողների համար  անսպառ աղբյուր է:
Բալոտելլին օրը ցերեկով իր Բենթլիով խորհրդավոր մի աղջկա հետ ինչ-որ տեղ էր գնում: Շատերը ենթադրում են, որ դա ֆուտբոլիստ Ռաֆայել Ֆիկոյի ընկերուհին է եղել: Եվ ահա ընթացքի ժամանակ մեծ արագությամբ նրանց մեքենային է բախվել Վոքսհոլ մակնիշի մի մեքենա, որի ղեկին կին է նստած եղել: Ինքը՝ Բալոտելլին, չի տուժել, իսկ ահա նրա ուղեվորին տեղափոխել են հիվանդանոց: 

Արխիվ

 
asroma.am - AS ROMA Armenia Fan Club
TuquMur Media