MCFC Armenia : Գրանցում | Մուտք
English French German Spain Italian Russian Chinese Simplified

Շաբաթվա Կադրը

Շաբաթվա Կադրը

Օուեն Հարգրիվզը լքեց Մանչեսթեր Սիթին

6/10/12

Մանչեսթեր Սիթիի ղեկավարները նոր պայմանագիր չեն առաջարկել թիմի կիսապաշտպան Օուեն Հարգրիվզին: Ակումբը պաշտոնապես հայտարարել է 31-ամյա ֆուտբոլիստին հրաժեշտ տալու մասին:
2011/12 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը, ով կարիերայի հիմնական մասը տառապում է վնասվածքներից, Մանչեսթեր Սիթիի կազմում ընդամենը 4 հանդիպումների է մասնակցել:

Պատմություն

6/9/12

Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբի պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1879 թվականից, երբ Աննա Կոննելը` Սբ. Մարկ եկեղեցու քահանայի դուստրը, հիմնադրեց կրիկետի ակումբ Վեստ Գորտոնում: Սակայն, քանի որ ձմռանը կրիկետ խաղալը գրեթե անհնար էր, մեկ տարի անց որոշում ընդունվեց հիմնադրել նաև ֆուտբոլային ակումբ, որի անունը կնքեցին Սենտ-Մարկս: Նորաստեղծ թիմի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1880 թվականին Մաքսֆիլդ քաղաքի թիմերից մեկի դեմ:
Յոթ տարի անց ակումբը պրոֆեսիոնալ կարգավիճակ ձեռք բերեց և տեղափոխվեց նոր մարզադաշտ, որը գտնվում էր Հայդ-Րոուդում: Թիմի անվանումը ևս փոխվեց և դարձավ Արդվիկ ֆուտբոլային ակումբ:
Արդվիկ ֆուտբոլային ակումբը լայն տարածում ստացավ հատկապես 1891 թվականին, երբ 1-0 հաշվով կարողացավ հաղթանակ տանել Մանչեսթեր Նյութոն Հիթի նկատմամբ: Վերջինս հետագայում պետք է վերանվանվեր Մանչեսթեր Յունայթեդի` Մանչեսթեր Սիթիի գլխավոր հակառակորդ թիմի:
Մանչեսթեր Սիթին առաջին իր գավաթը վաստակեց 1904 թվականին` Անգլիայի գավաթի եզրափակիչում հաղթելով Բոլտոնին 1-0 հաշվով:
2003 թվականին Մանչեսթեր Սիթին տեղափոխվեց ավելի նորացված մարզադաշտ, որն անվանվեց Սիթի օֆ Մանչեսթեր Սթեդիում:
Ներկա դրությամբ Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչը իտալացի Ռոբերտո Մանչինին է, ով այդ պաշտոնում նշանակվել է 2009 թվականին:
2011/2012 թվականներին Մանչեսթեր Սիթին Պրեմիեր Լիգայի հաղթող ճանաչվեց` վերջին տուրում հաղթանակ տանելով Քուինս Պարկ Ռեյնջերսի նկատմամբ` 3-2:
Մանչեսթեր Սիթիի զինանշանը ստեղծվել է Մանչեսթեր քաղաքի  զինանշանի հիման վրա: Մանչեսթեր Սիթիի մարզաշապիկի գույներն են` սպիտակը և կապույտը:  

Սիլվան կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Սիթի»-ում

Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Սիլվայի գործակալ Խուլիո Լիորենտեն հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է շարունակել հանդես գալ իր ներկայիս ակումբի կազմում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի ղեկավարությունը:

Ալեքսանդր Կոլարովը կարող է հայտնվել Ինտերում

Անգլիական Մանչեսթեր Սիթիի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարող է հայտնվել Միլանի Ինտերում:
Կոլարովի տրանսֆերը գնահատվում է 12մլն դոլար:
Ակումբների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել ու քննարկել 26-ամյա սերբ խաղացողի հնարավոր տեղափոխությունը:

Մարիո Բալոտելլին անսպառ աղբյուր է

Մանչեսթեր Սիթիի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին լրագրողների համար  անսպառ աղբյուր է:
Բալոտելլին օրը ցերեկով իր Բենթլիով խորհրդավոր մի աղջկա հետ ինչ-որ տեղ էր գնում: Շատերը ենթադրում են, որ դա ֆուտբոլիստ Ռաֆայել Ֆիկոյի ընկերուհին է եղել: Եվ ահա ընթացքի ժամանակ մեծ արագությամբ նրանց մեքենային է բախվել Վոքսհոլ մակնիշի մի մեքենա, որի ղեկին կին է նստած եղել: Ինքը՝ Բալոտելլին, չի տուժել, իսկ ահա նրա ուղեվորին տեղափոխել են հիվանդանոց: 

Մանչեսթեր Սիթին պատրաստ է վաճառել Էդին Ջեկոյին

Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էդին Ջեկոն կարող է հաջորդ մրցաշրջանում խաղալ այլ թիմում: Քաղաքայինների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է վաճառել Ջեկոյին: Բոսնիացու տրանսֆերի ձեռք բերման գլխավոր հավակնորդը համարվում է Թուրինի Յուվենթուսը: 
26-ամյա Ջեկոն Սիթի է տեղափոխվել այս մրցաշրջանից առաջ 32 մլն եվրոյի դիմաց և Պրեմիեր Լիգայում դարձել է 13 գոլի հեղինակ:

Ազարը կտեղափոխվի Մանչեսթեր Սիթի

Մանչեսթեր Սիթին Լիլլի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու ամենահավանական թեկնածուն է:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ մյուս մրցաշրջանում հանդես կգա մանչեսթերյան ակումբում: Ազարը 90 տոկոսով կողմնորոշվել է իր ապագայի հարցում, բայց իր վերջնական որոշումը կկայացնի գալիք երկուշաբթի օրը:

Պրեմիեր լիգայի վերջին 20 տարվա լավագույն խաղը

2009թ.-ի սեպտեմբերին «Օլդ Թրաֆորդում» կայացած «Մանչեսեթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի վերջին 20 տարվա լավագույն խաղ:
Հիշեցնենք, որ այդ խաղում Ալեքս Ֆերգյուսոնի սաները հաղթեցին 4:3 հաշվով, ընդ որում հաղթական գնդակը Մայքլ Օուենը խփեց մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին:

Մանչինին նոր պայմանագիր կստորագրի Մանչեսթեր Սիթիի հետ

«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին կառաջարկի շարունակել համագործակցությունը:
«Քաղաքայիններ»-ի հետ Մանչինիի ստորագրած ընթացիկ պայմանագիրը կավարտվի 2013 թվականի հունիսի 30-ին: Եթե բրիտանական լրատվական աղբյուրների տեղեկությունները հավաստի են, ապա այժմ Մանչինիի աշխատավարձը կազմում է 3.5 մլն եվրո:

Ալեքս Ֆերգյուսոն - Մանչեսթեր Սիթին արժանի է Անգլիայի չեմպիոնի տիտղոսին

6/8/12

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Անգլիայի Պրեմիեր Լիգայում հաղթանակի հասնելը մեծագույն նվաճում է: Մեր թիմի ողջ անձնակազմի կողմից ցանկանում եմ շնորհավորել «Սիթի»-ի ղեկավարներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին:»,- ասել է Ֆերգյուսոնը:

Մանչեսթեր Սիթին՝ Անգլիայի չեմպիոն

Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ պարզապես անհավանական հաղթանակ տարավ Քուինզ Պարկ Ռեյնջերսի նկատմամբ` 91-րդ րոպեի դրությամբ զիջելով 1:2 հաշվով: Սակայն ըմդամենը 3 րոպեի ընթացքում Սիթիի ֆուտբոլիստներին հաջողվեց 2 անգամ գրավել մրցակցի դարպասը եւ կամային հաղթանակ տանել եւ հռչակվել երկրի չեմպիոն: 
Չեմպիոնությանը մոտ էր Մանչեսթեր Յունայթեդը, որը զուգահեռաբար ընթացող խաղում նվազագույն հաշվով հաղթեց Սանդեռլենդին եւ պատրաստվում էր արդեն տոնել չեմպոնությունը, սակայն Էդին Ձեկոն եւ Սերխիո Ագուերոն խորտակեցին Ալեքս Ֆերգյուսոնի թիմի հույսերը: Լոնդոնի Արսենալն առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում եւ իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը: 
Ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր-Լիգայի հերթական առաջնությունը, որը դրամատիկ պայքարում ի հայտ բերեց հերթական չեմպիոնին:

Ֆոտոդարան

6/1/12






Կազմ


Մրցաշար


Արխիվ

 
asroma.am - AS ROMA Armenia Fan Club
TuquMur Media