MCFC Armenia : Գրանցում | Մուտք
English French German Spain Italian Russian Chinese Simplified

Շաբաթվա Կադրը

Շաբաթվա Կադրը

Մանչեսթեր Սիթին պատրաստ է վաճառել Էդին Ջեկոյին

6/9/12

Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էդին Ջեկոն կարող է հաջորդ մրցաշրջանում խաղալ այլ թիմում: Քաղաքայինների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է վաճառել Ջեկոյին: Բոսնիացու տրանսֆերի ձեռք բերման գլխավոր հավակնորդը համարվում է Թուրինի Յուվենթուսը: 
26-ամյա Ջեկոն Սիթի է տեղափոխվել այս մրցաշրջանից առաջ 32 մլն եվրոյի դիմաց և Պրեմիեր Լիգայում դարձել է 13 գոլի հեղինակ:

Ազարը կտեղափոխվի Մանչեսթեր Սիթի

Մանչեսթեր Սիթին Լիլլի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու ամենահավանական թեկնածուն է:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ մյուս մրցաշրջանում հանդես կգա մանչեսթերյան ակումբում: Ազարը 90 տոկոսով կողմնորոշվել է իր ապագայի հարցում, բայց իր վերջնական որոշումը կկայացնի գալիք երկուշաբթի օրը:

Պրեմիեր լիգայի վերջին 20 տարվա լավագույն խաղը

2009թ.-ի սեպտեմբերին «Օլդ Թրաֆորդում» կայացած «Մանչեսեթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի վերջին 20 տարվա լավագույն խաղ:
Հիշեցնենք, որ այդ խաղում Ալեքս Ֆերգյուսոնի սաները հաղթեցին 4:3 հաշվով, ընդ որում հաղթական գնդակը Մայքլ Օուենը խփեց մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին:

Մանչինին նոր պայմանագիր կստորագրի Մանչեսթեր Սիթիի հետ

«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին կառաջարկի շարունակել համագործակցությունը:
«Քաղաքայիններ»-ի հետ Մանչինիի ստորագրած ընթացիկ պայմանագիրը կավարտվի 2013 թվականի հունիսի 30-ին: Եթե բրիտանական լրատվական աղբյուրների տեղեկությունները հավաստի են, ապա այժմ Մանչինիի աշխատավարձը կազմում է 3.5 մլն եվրո:

Ալեքս Ֆերգյուսոն - Մանչեսթեր Սիթին արժանի է Անգլիայի չեմպիոնի տիտղոսին

6/8/12

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Անգլիայի Պրեմիեր Լիգայում հաղթանակի հասնելը մեծագույն նվաճում է: Մեր թիմի ողջ անձնակազմի կողմից ցանկանում եմ շնորհավորել «Սիթի»-ի ղեկավարներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին:»,- ասել է Ֆերգյուսոնը:

Արխիվ

 
asroma.am - AS ROMA Armenia Fan Club
TuquMur Media